Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի որոշ նախկին պաշտոնատար անձինք եւ այն երկրների ներկայացուցիչներ, որոնք Վաշինգտոնի դաշնակիցներն են, վախենում են, թե երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կարող է որոշում ընդունել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Այդ մասին ասված Է սեպտեմբերի 3-ին The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում:
Ինչպես նշված է հոդվածում, Միացյալ Նահանգների ղեկավարն ավելի վաղ մերձավորների հետ զրույցների ժամանակ «բազմիցս ասել է» Հյուսիսատլանտյան դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
«Երկրորդ նախագահական ժամկետի ժամանակ նրա մոտ կարող է նման հնարավորություն առաջանալ»,- արձանագրվում է հրապարակման մեջ:
Թրափն ավելի վաղ բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների, որ նրանք, իր կարծիքով՝ բավականաչափ միջոցներ չեն ծախսում դաշինքի կոլեկտիվ պաշտպանության համար: Սպիտակ տան ղեկավարը նրանցից պահանջել է պաշտպանական ծախսերը հասցնել մինչեւ համախառն նրեքին արդյունքի 2 տոկոսին: Հուլիսին Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ը դուրս գա ՆԱՏՕ-ից: