կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 15:15
Քաղաքական

Կամ իրական արտակարգ դրություն եւ կարանտին սահմանեք, կամ հանեք այն. Վլադիմիր Մարտիրոսյան

Կամ իրական արտակարգ դրություն եւ կարանտին սահմանեք, կամ հանեք այն. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարիտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով իշխանությանը հանել արտակարգ դրությունը եւ կարանտինը:

Նա, մասնավորապես, գրել է. ««Կամ իրական արտակարգ դրություն եւ կարանտին սահմանեք կամ հանեք այն:

  • Որովհետեւ ձեր ընտրողների մեծամասնությունը կորոնավիրուսին չի հավատում, հետեւաբար նաեւ չի պաշտպանվում եւ պնդում է, որ ինքը գլոբալիստական դավադրության տեսության մասնագետ է եւ հաղթած ունի բոլորին:
  • Որովհետեւ փաստացի արտակարգ եւ կարանտինային ռեժիմի ֆորմալ կողմերի ապահովումից բացի այն գործնականում սպասվելիք արդյունք չէր կարող ապահովել եւ այլեւս չի ապահովում: Փաստացի դրանք բնակչությանն աչալուրջ եւ անվտանգ պահելու որեւէ ազդեցություն այլեւս չեն թողնում: Դրանում համոզվելու համար բավական է դուրս գալ փողոց:
  • Որովհետեւ երկրում այլեւս չկա ո՛չ արտակարգ դրություն եւ ոչ էլ կարանտին, այլ կան սահմանափակումներ, որոնց բացասական ազդեցությունն այլեւս մեծագույն տնտեսական եւ քաղաքական բեռ է դարձել ձեզ համար: Դրան գումարվում է ակտիվ կրիմինոգեն իրավիճակը, որը եւս ի ցույց է դնում արտակարգության թշվառությունը:
  • Մի՛ կազմակերպեք հոգատարության, հոգածության եւ «ժողովրդի » մասին մտածելու եւ հոգ տանելու PR օպերացիաներ: Դրանց ձեր ընտրողներն այլեւս չեն հավատում: Դուք ձեր «տաղանդավոր 11-12-13 ծրագրերով» եւ հետագա քայլերով ապացուցեցիք դրանց սնանկությունը:
  • Շատ արագ մսխում եք ձեր լեգիտիմության ռեսուրսը: Արագ անցեք այն վերականգնելու անհաջող փորձերի մեկնարկին, քանի որ ձեր ընտրողի գրպանին եք կպել: Փաստացի նրանք կարող են անել ամեն ինչ, բացի գումար աշխատելուց, որովհետեւ չկա դրա հնարավորությունը:
  • Տնտեսական դժվարություններից հանրային ընկալումների շեղման համար այլեւս չեն փրկում ո՛չ «նախկիններ» օպերացիան, եւ ոչ էլ այլ մեղսագրման ենթակա «օբյեկտներն ու սուբյեկտները»: Արագ ապաբյուրոկրատացեք եւ սկսեք կամ քայլել կամ ԱՅՈ-ի քարոզարշավ անել:

P.S. Ոչ ոք արտակարգ դրությունը եւ կարանտինը այդքան չի վայելում, որքան Հրայր Թովմասյանը (ամենայն հարգանքով): Կարծում եմ ի հաշիվ իր պետական մտածողության, երկրորդ ռաունդին պետք է որ պատրաստ լինի եւ նորից ստանձնի «թիրախի» հին եւ բարի առաքելությունը: Ասեմ ամեն ինչ նոր է սկսվում եւ գնալով հետաքրքրանալու միտումներ ունի, որտեղ քաղաքական եւ բնականոն օրինաչափություններից խուսափել կարելի է բացառապես ժամանակավորապես: Ցտեսություն հեղափոխական ռոմանտիզմ, ողջույն քաղաքական դիալեկտիկա»: