|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունից։
«Ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության ու մարդու իրավունքների երաշխավորման սկզբունքների վրա հիմնված հակակոռուպցիոն ու իրավապահ հաստատությունների ձևավորման աշխատանքներում ներգրավում է իր միջազգային գործընկերներին։
ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը պատրաստ է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ աջակցել Հայաստանի կառավարությանը քրեական արդարադատության ողջ համակարգի հաստատությունների ամրապնդման հարցում»,- նշված է հայտարարության մեջ։