Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լևոն Արոնյանն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում քննադատել է Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ), որն առաջին անգամ անցկացված օնլայն Օլիմպիադայի չեմպիոններ է հռչակել Ռուսաստանի և Հնդկաստանի թիմերին։
Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք քիչ անջատված են ինտերնետից, քան մյուսները»: Հետո ավելացրել է #1984 հեշթեգնը՝ այդպիսով ակնարկելով Օրուելի «1984» հակաուտոպիան։
Հիշեցնենք, որ եզրափակիչում հաղթանակ տոնեց Ռուսաստանի թիմը։ Մասնավորապես՝ առաջին ռաունդում գրանցվեց ոչ-ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։15 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկեց վերջին երկու պարտիաները chess.com-ի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով։ Այս պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։
Ի պատասխան՝ ՖԻԴԵ-ն որոշում կայացրեց երկու թիմերին էլ հաղթող ճանաչել՝ չնայած փաստին, որ բողոքարկման բավարարման պարագայում պետք էր շարունակել պարտիաները՝ ընդհատման պահից։
Ավելի վաղ հայտնել էինք՝ քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը Հնդկաստանի հետ դիմակայության առաջին ռաունդում սերվերային կապի ընդհատման պատճառով Հայկ Մարտիրոսյանի տանուլ տված պարտիան բողոքարկել էր, բայց ՖԻԴԵ-ն չէր բավարարել բողոքարկումը։ Արդյունքում՝ Հայաստանի թիմը բոյկոտել էր ու հրաժարվել հետագա պայքարից։