|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը կարեւորում եւ խորհրդանշական է համարում Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներին անկախության 20-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավեր ուղարկելու փաստը: «Բայց իրական խնդիրն այն չէ, թե ինչպես են մեր երկրում վերաբերվում նախկին նախագահներին, այլ թե ինչպես են վերաբերվում հասարակ քաղաքացուն` այն հայերին, ովքեր դուրս մղվեցին Բուզանդի փողոցից, ովքեր կորցրին իրենց կրպակները, և այն ծնողներին, ովքեր կորցրին իրենց որդիներին բանակում»,- ասաց նա:
Անդրադառնալով նախկին նախագահների կողմից հրավերի մերժման փաստին` Ռ. Կիրակոսյանը նշեց, որ մերժման պատճառներին ծանոթ չէ եւ գիտի միայն այն, ինչ մամուլն է գրում: «Գիտենք, որ Տեր-Պետրոսյանի ընտանիքում հիվանդ կա, իսկ նախագահ Քոչարյանն էլ երևի զբաղված է»,- ասաց նա` հավելելով, որ հրավերն ընդունել-չընդունելն իրենց խնդիրն է: