|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում «վախկանալիան» մոտենում է ավարտին, եկել է տնտեսական խնդիրների լուծման ժամանակը:
Ինչպես հայտնում է Sputnik-ի բելառուսական ծառայությունը, Լուկաշենկոն նման հայտարարություն է արել Օրշա կատարած աշխատանքային այցի ժամանակ, որտեղ այցելել է պանիր արտադրող «Սավուշկին-Օրշա» ՍՊԸ: Նախագահը, մասնավորապես, մեկնաբանել է երկրում շարունակվող բողոքի ցույցերի իրավիճակը:
«Որպեսզի մենք վեճեր չունենանք. այս վախկանալիան ավարտվում է, մենք պետք է տնտեսությամբ զբաղվենք», - ասել է պետության ղեկավարը:
Նա նաև նշեց, որ Բելառուսում չպետք է տարբերություն լինի պետական և մասնավոր ձեռնարկությունների միջև. ամեն տեղ պետք է արդյունավետ աշխատանք հաստատել, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ և, որպես արդյունք, հասնել բարձր արդյունքների: Սրան այժմ մեծ ուշադրություն կդարձվի. հավաստիացրել է Լուկաշենկան: