Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որքան մոտենում էր պատերազմի ամոթալի ավարտը, այնքան պաշտոնական աղբյուրներն ավելի եռանդով էին ոգեւորում մարդկանց կեղծ լուրերով: Պատերազմի 41-րդ օրը՝ նոյեմբերի 6-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են, սակայն հենց հաջորդ գրառման մեջ վստահեցրեց, որ հաղթանակը մերն է լինելու:
Արծրուն Հովհաննիսյանի գրառումները պատերազմի 41-րդ օրը չգիտես ինչո"ւ բերդաքաղաքի մասին էին: Իր գրառումներում ՊՆ ներկայացուցիչը անընդհատ ասում էր, որ Շուշին չի ընկնելու, Շուշին մերն է եւ վերջ: Անգամ օրվա ամփոփիչ ասուլիսում էր խոսում բերդաքաղաքի հաղթական մարտերի մասին: Նրա խոսքով, Շուշիի ճանապարհին թշնամին, թողնելով հազարավոր զոհեր, ոչնչացվել է: Ինչո՞ւ էր Արծրուն Հովհաննիսյանը անդադար խոսում Շուշիի հաղթական մարտերից, գուցե այն գիտակցումով, որ դրանք լինելու էին վերջին հաղթական գրառումները: Այդ դեպքում ո՞վ կարող էր բացատրել՝ ինչու շարունակական հաղթանակներից հետո անսպասելի կրեցինք պարտություն:
Կապիտուլացիոն ամոթալի պայմանագրի ստորագրմանը մնացել էր ընդամենը 3 օր: Արցախի ԱԻՊԾ-ն հայտնեց, որ կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, որոնք ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում: Արցախի մշակույթի մայրաքաղաքում եւս ավերածություններ էին ու վնասների չափն անհաշիվ էր: Իսկ Հայաստանի նախագահը որոշել էր քաջալերել ժողովրդին:
Պատերազմում մեր հաղթանակի համար պակասում էր միայն վարչապետի տիկնոջ կազմած կանանց ջոկատը, բայց դա էլ չուշացավ: Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ իր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարմանը: Ջոկատն էլ կոչել էին Հայոց թագուհի Էրատոյի անունով: Ի դեպ, Արտաշեսյան թագավորությունը կործանվել էր հենց Էրատոյի օրոք՝ նրան գահընկեց անելուց հետո:
Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: