կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 13:01
Քաղաքական

Ղազախստանը վավերացրել է Հայաստանին նավթի մատակարարման հատուկ ռեժիմի մասին համաձայնագիրը

Ղազախստանը վավերացրել է Հայաստանին նավթի մատակարարման հատուկ ռեժիմի մասին համաձայնագիրը

Ղազախստանը վավերացրել է Հայաստանին նավթի մատակարարման հատուկ ռեժիմի մասին համաձայնագիրը։ Համապատասխան օրինագծի ընդունմանը կողմ են քվեարկել խորհրդարանի Սենատի պատգամավորները։

Սենատի լիագումար նիստում էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ասեթ Մագուովը հայտնել է, որ համաձայնագիրը գործնականորեն հատուկ ռեժիմ է սահմանում նավթամթերքի առևտրի համար և պարունակում է վերահսկման մեխանիզմներ Ղազախստանից Հայաստան նավթամթերքի արտահանման համար։

«Նման մեխանիզմները հնարավորություն կտան կիրառելու ավելցուկային նավթամթերքի ռեժիմը Հայաստանի առավել շահութաբեր շուկայում, ինչը դրականորեն կազդի նավթամթերքի ներքին հաշվեկշռի վրա և կբարձրացնի Ղազախստանի տնտեսվարող սուբյեկտների եկամուտները, ինչպես նաև կհեշտացնի նավթամթերքի արտահանումը Ղազախստանի Հանրապետությունից և կպաշտպանի ներքին շուկան նավթամթերքի անվերահսկելի հոսքերից դեպի ԵԱՏՄ երկրներ»,- նշել է փոխնախարարը։

Փաստաթղթում ասվում է, որ «մատակարարման պայմանները կսահմանեն ձեռնարկատերերը՝ ինքնուրույն, փոխադարձ համաձայնությամբ։ Այդ համաձայնությունները բխելու են միայն այդ մատակարարումների տնտեսությունից»։

«Գործնականում արտահանման գործարքները կնքվում են արտարժույթով, սովորաբար՝ դոլարով, հետևաբար, ռիսկեր չեն սպասվում», - ասել է Մագուովը։

Համաձայնագիրը նախատեսում է նաև մի շարք վերահսկողական մեխանիզմներ։ Ղազախստանը կարող է միակողմանի դադարեցնել կամ սահմանափակել նավթամթերքի՝ առանց մաքսի մատակարարումները Հայաստան, եթե լինեն՝

  • ինդիկատիվ մնացորդներով հաստատված ծավալների գերազանցում,

  • ֆորսմաժորային հանգամանքներ՝ ազգային անվտանգությունն ապահովելու և ներքին շուկան պաշտպանելու նպատակով,

  • եթե Հայաստանը խախտի ղազախական նավթամթերքի արտահանումն իր տարածքից երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։

2020 թվականից առ այսօր ղազախական նավթամթերքի մատակարարում Հայաստան չի իրականացվել։ Հայաստանից վերաարտահանում չի գրանցվել: