Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ ԲԴԽ-ն հանդես է գալիս նաև որպես Դատարան, իսկ ԲԴԽ անդամները այդ թվում Ռ․ Վարդազարյանը որպես դատավոր։ Պատգամավորի կողմից օգտագործվել են «ղալաթ եք արել» «քյանդրբազություն», «արհավիրք», «ինքը վնգստացող դատավորա» /այսինքն կոնկրետ դիմելով անձի/ և այլն։ Ավելին՝ պատգամավորը հայտնում է նաև, որ «Ձեզ հետապնդում եմ․․․»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնի թեկնածուների հարցի քննարկման ժամանակ Արման Բաբաջանյանը, մատնացույց անելով Ռուբեն Վարդազարյանին, դիմեց «Իմ քայլը» խմբակցությանը և ասաց, որ այդ արհավիրքը նրանք են բերել ԲԴԽ, և որ Վարդազարյանը «վնգստացող» դատավոր է եղել:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշեց՝ իր անձի նկատմամբ պատգամավորի վիրավորական արտահայտությունները հետևանք են ունենալու․ «Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնն ինձ զսպում են, որ ձեզ չպատասխանեմ ձեր իսկ բառապաշարով։ «Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք։ ԱԺ խորհրդին են դիմելու՝ ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Մեծ հաճույքով ձեզ կպատասխանեի, բայց ավաղ պարտավոր եմ մնալ կոռեկտության սահմաններում»,-ասաց ԲԴԽ նախագահը։