|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ճապոնական դեղագործական AnGes Inc. ընկերությունը երեքշաբթի Օսակայի համալսարանի հիվանդանոցում սկսել է երկրի առաջին կլինիկական փորձարկումները նոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութի վերաբերյալ: Այս մասին հայտնում են NHK հանրային հեռուստատեսությունից:
Առաջին փուլում ակնկալվում է, որ հետազոտությանը կմասնակցեն հիվանդանոցի անձնակազմի 20-30 կամավորներ: Նրանցից ոմանց համար բժիշկները մտադիր են պատվաստանյութը ներարկել բավական մեծ ծավալով`պահանջվող չափաբաժինը որոշելու համար: Արդյունավետության հաստատման և կողմնակի բարդությունների բացակայության դեպքում, մինչև աշնանը, պլանավորվում է հետազոտություններ կատարել հիվանդանոցային հիվանդների շարքում` մինչև 400 կամավորների ներգրավմամբ:
AnGes Inc. ստեղծել է ԴՆԹ պատվաստանյութ՝ հիմնվելով նուկլեինաթթուների վրա: Առնետների վրա նրա թեստերը հաջող էին եղել, և մայիսի վերջին ընկերությունը հայտարարել էր, որ կրծողները հակամարմիններ են մշակել:
Ներկայումս առնվազն 10 կորոնավիրուսային պատվաստանյութեր են փորձարկվում ամբողջ աշխարհում: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նախկինում առաջարկե․ էր նման դեղերի համար միջազգային արտոնագրային կառավարման մարմին ստեղծելու գաղափարը: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել զարգացող երկրներին պատվաստանյութերի կայուն մատակարարմամբ: