Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Կովակսին» թեկնածու-պատվաստանյութը մտնում է աշխարհի գրեթե երկու տասնյակ պատվաստանյութերի մեջ, որոնք փորձարկվում են մարդկանց վրա. այս մասին գրում է AP-ն, նշելով՝ Առողջապահական գիտությունների Համահնդկական ինստիտուտը, որը գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի առաջատար ուսումնական հիվանդանոցում, հայտարարություն է տարածել առ այն, որ COVID-19-ի փորձարկվող պատվաստանյութի առաջին չափաբաժինն է ներարկվել ուրբաթ օրը։
Նշվում է՝ AIIMS-ը Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից ընտրված 12 բուժհաստատությունների շարքում է, որտեղ պետք է անցկացվի «Կովակսինի» կլինիկական փորձարկումները:
ԱՀԿ-ի տվյալներով՝ պատվաստանյութի զանգվածային օգտագործումը հնարավոր կդառնա 2021 թվականին:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցում է 1 միլիոնը: