Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, հայտարարել է, որ ճանապարհային ոստիկանությունը գտել է մի նյութ, որով թունավորել են ընդդիմադիր գործչին: Այս մասին նշված է Օմսկում Նավալնիի շտաբի հաղորդագրության մեջ. գրում է Meduza- ն:
Նավալնու մարմնում հայտնաբերված նյութի անունը չի նշվում. ասել է գործչի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը: Ոստիկանությունը դա բացատրել է «հետաքննության գաղտնիությամբ», - ասել է Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը:
Յարմիշը տեսանյութ է հրապարակել՝ Իվան Ժդանովի և Յուլիա Նավալնայայի հայտարարությամբ: Նավալնու կինը նշել է, որ ինքը չի վստահում Օմսկի №1 շտապ օգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում էր նրա ամուսինը: Նա կարծում է, որ բժիշկները քաղաքական գործչին պահում են կլինիկայում և թույլտվություն չեն տալիս նրան տեղափոխել Եվրոպա բուժման համար, «որպեսզի Ալեքսեյի մարմնում առկա քիմիական նյութը վերանա»:
Նշենք, որ բժիշկները հայտարարել էին, որ Նավալնու վիճակը բավարար չէ արտերկիր տեղափոխելու համար, իսկ Կրեմլը իր պատրաստակամությունն է հայտնել՝ օգնել արտերկիր բուժման ուղարկելու գործում։