Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին անվանել է «համաշխարհային կարգի շախմատիստ»՝ Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Թուրքիայի ղեկավարների՝ Սի Ցզինփինի, Կիմ Չեն Ընի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին:
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ առաջիկա ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենը չի կարող մրցել նրանց հետ: Նա այդ կարծիքը հայտնել է Վիսկոնսինում ունեցած ելույթի ժամանակ:
Թրամփը նաև քննադատել է Բայդենին և ակնարկել, որ եթե նրա մրցակիցը դառնա նախագահ, նա չի կարողանա շփվել աշխարհի առաջնորդների հետ, ինչպես իր նախորդները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը արդեն համեմատել էր Պուտինին, Սի Ցզինպինին և Էրդողանին Բայդենի հետ՝ նշելով, որ առաջնորդները բավական խելացի են, իսկ նրա դեմոկրատական մրցակիցը պետք է անցնի հետամնացության թեստ:
Բայդենը, եթե ընտրվի, կդառնա պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց նախագահը. նա կլինի 78 տարեկան, Թրամփից չորս տարի ավելի մեծ: