|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Անգլիական Economist ամսագիրը հերթական քննադատական հոդվածն է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին:
Ըստ Ermenihaber-ի՝ ամսագիրն անդրադարձել է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմային: «Ղումարբազ» վերնագրով հոդվածում հովածագիրը Էրդողանի ` արտահերթ ընտրությունները անցկացնելու կոչը նույնացրել է «զառ գցելու» հետ և Էրդողանին խաղամոլ անվանել:
«Կրկին ընտրություններ անցկացնելը «ղումար» է: Էրդողանը վերջին ընտրությունների ընթացքում իր կուսակցությանը ձայն չտված ընտրողներին, կարծես, կրկին համոզել է: Սակայն սոցհարցումները դա չեն հաստատում»,- ասվում է հոդվածում: