|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Netflix» ընկերության կողմից նկարահանված «Designated Survivor» սերիալում Թուրքիայի և երկրի նախագահի մասին սուր խոսքեր են հնչեցվել, ինչը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին:
Ըստ Thmhaber-ի` սերիալում ԱՄՆ նախագահն ակնարկում է, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է թուրքական բանակը։
Բացի այդ` երկխոսություններից մեկի ժամանակ Թուրքիայի նախագահին անվանում են «անպատկառ բիճ»։
Դրվագներից մեկում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները մամուլի ասուլիս են տալիս, որի ընթացքում անդրադառնում են նաև ԱՄՆ-ում ապաստանած թուրք գործչի արտահանձմանը, որը Թուրքիայում ահաբեկիչ է համարվում: Ըստ թուրքական կողմի`սերիալում Նուրի Շահին անվամբ ներկայացվող այդ գործչի կերպարը համապատասխանում է Ֆեթուլլահ Գյուլենին: