կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-13 13:41
Տարածաշրջան

Գերմանացի պատգամավորը Էրդողանին «ահաբեկչության հայր» է անվանել

Գերմանացի պատգամավորը Էրդողանին «ահաբեկչության հայր» է անվանել
Բուդեսթագի պատգամավոր, Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Սառա Վագենքնեխթը խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Էրդողանին` գերմանացի քաղաքական գործիչներին Ինջիրլիք ռազմաբազա այցելելու թույլտվություն չտալու համար:

Ըստ Haberler-ի՝ Վագենքնեխթը Էրդողանին անվանել է «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր»:

«Գերանիայի կառավարությունը չի կարող շարունակել արտաքին քաղաքականության ոլոտում ինքն իրեն կախման մեջ դնել շանտաժիստից և ահաբեկչության հորից»,- հայտարարել է կին խորհրդարանականը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին: