Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայտնի են դարձել հունական նավատորմի հատուկ գործողության մանրամասները, որի արդյունքում թուրքական սեյսմիկ հետազոտական Oruç Reis նավը ընդհատել է աշխատանքը և վերադարձել նավահանգիստ. նշում է «Русские Афины» կայքը։
Ինչպես հայտնի է, օգոստոսի 13-ին հունական նավատորմի «Լիմնոս» ֆրեգատը դիմակայության մեջ է մտել թուրքական «Քեմալ Ռեյիս» ֆրեգատի հետ, որը պաշտպանում է հետազոտական Oruç Reis-ը, որն այդ ժամանակ հետազոտություններ էր անցկացնում հունական բացառիկ տնտեսական գոտում՝ Կաստելորիզո կղզու մոտակայքում: Մինչ հունական և թուրքական ֆրեգատները մանևրում էին Օրուչ Ռեյսի շուրջը, հունական սուզանավն անցել է թուրքական հետազոտական Oruç Reis նավի տակ: Դեպքի մասին ստույգ տեղեկություններ չեն հաղորդվել, բայց, ըստ ամենայնի, հունական սուզանավը կտրել է ստորջրյա աշխատանքի համար նախատեսված լարերը կամ սարքավորումները:
Oruç Reis-ը ընդհատել է հետազոտությունը և վերադարձել Անթալիա նավահանգիստ:
Նշենք, որ Հունաստանը նախկինում նախազգուշացրել էր Թուրքիային, որ կխանգարի նման աշխատանքներին՝ ակնարկելով մալուխների կամ սարքավորումների վնասման մասին: Հիմա, ըստ երևույթին, նա սկսել է իրականացնել իր զգուշացումները: Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը հարձակվել է իր սեյսմիկ Oruç Reis նավի վրա և նախազգուշացրել է, որ եթե ապագայում կրկին դա անի, Թուրքիան պատասխան կտա: