Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Oruç Reis հետազոտական նավը վերադարձել է Անթալիայի նավահանգիստ: Երկրի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ այն ավարտել է սեյսմիկ հետազոտության առաքելությունը Արևելյան Միջերկրական ծովում: Թուրքիան ակտիվորեն գազ է փնտրում այս տարածաշրջանում, և էներգետիկ ռեսուրսների բաժանման շուրջ վեճը վերջին ամիսներին հանգեցրել է Աթենքի ու Անկարայի միջև հարաբերությունների հերթական սրմանը: Կողմերը չեն ճանաչում ծովային գոտիների սահմանազատման մասին համաձայնագիրը և միմյանց մեղադրում են սադրանքների մեջ:
Այս ֆոնին՝ Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսը երկուշաբթի սկսել են համատեղ զորավարժություններ Կահիրեի և Ալեքսանդրիայի մերձակայքում գտնվող ծովային ջրերում: Զորավարժություններին առաջին անգամ մասնակցելու են Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմական ուժերը։
Անցյալ շաբաթ Հունաստանի իշխանությունները ԱՄԷ-ի հետ համաձայնագիր են ստորագրել արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Աթենքում ասում են, որ պայմանագիրը հիմք է նաև Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Եգիպտոսի և Հորդանանի նման երկրների հետ հարաբերությունների հետագա ամրապնդման համար:
Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 11-ին և 12-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու են Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառման և Անկարայի հետ հարաբերությունների վերանայման հարցերը: