Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջերմուկի տարածաշրջանը, որը գործող իշխանությունների մտադրությամբ պետք է դառնա տուրիզմի համաշխարհային կենտրոն, այդ կողմերում հանգստացողների պնդմամբ` մոծակաշատ է,ինչը լրացուցիչ անհարմարություններ է պատճառում հանգստացողներին: Տուրիզմի զարգացման շրջանակներում Ջերմուկի մոծակազրկման վերջին փորձը իրականացվել է դեռ երկու տարի առաջ: Պետական բյուջեից «ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոնին» հատկացվել է մոտ 53 հազար դոլար, որի շրջանակներում իբր 52 հեկտար տարածքում խոտհունձ է կատարվել, իբր փորվել են դրենաժներ, առուներ, և այդ ամենը` ընդամենը 6 հոգով, որոնցից 2-ը` կին, որոնք ստացել են յուրաքանչյուրը 100 հազար դրամ ամսական աշխատավարձ: Բացի այդ, իբր ձեռք են բերվել բազմաթիվ թունաքիմիկատներվառելիք, ինչպես նաև ջրամբարներում իբր բաց է թողնվել Գամբուզիա տեսակի ձուկ, որը սնվում է մոծակների թրթուրներով: Նշենք, որ Լատինական Ամերիկայում ապրող Գամբուզիա տեսակի ձուկը Վայոց Ձորի ջրամբարներում պարզապես չի կարող ապրել: Բացի այց, ըստ վերահսկիչ պալատի եզրակացության, կատարողականով նկարագրված աշխատանքների մի մասը իրականացնելու համար անհրաժեշտ կլիներ ծախսել մոտ 4.5 միլիոն դոլար: Մի խոսքով, Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար առանձնացված 53 հազար դոլարի մի հսկայական մասը, եթե ոչ ամբողջը, հասկանալի է, ուղղակի գրպանվել է: Ուշագրավ է, որ այս միջոցառման վերաբերյալ մի առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը ափսոսանք է հայտնել, թե փողը քիչ է եղել: Այս մի փոքր օրինակը ցույց է տալիս, թե իրականում ինչ նպատակ է հետապնդեում Հայաստանի այս կամ այն շրջանի համաշխարհային այս կամ այն կենտրոնի վերածելու Սերժ եւ Տիգրան Սարգսյանների տեսլականները: