|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դուբայի իշխանություններն այժմ կինոլոգների ու շների են ընդգրկում օդանավակայանում կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Travel and Leisure-ը։
Շները պետք է «փնտրեն» կորոնավիրուսով հիվանդներին։ Հետազոտությունների ընթացքում հոտի ճշգրտությունը կազմել է 92 տոկոս: Շների հոտառությունը մի քանի անգամ ավելի սուր է, այդ իսկ պատճառով հաճախ են նրանց օգտագործում պայթուցիկների կամ թմրանյութերի որոնման ժամանակ։
Կորոնավիրուսը հայտնաբերելու համար շների պատրաստումը լուրջ և երկարատև աշխատանք է պահանջում։ Դրա համար անհրաժեշտ է լաբորատորիա, հատուկ սարքավորում և հիվանդ մարդկանց քրտինք:
Դուբայի օդանավակայանը առաջինն էր, որը շներ է օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նրանք աշխատելու են հեռակա՝ առանց մարդկանց հետ շփման:
Դուբայը բացվել է զբոսաշրջիկների համար հուլիսին։ Զբոսաշրջիկներից պահանջվում է COVID-19-ի բացասական թեստի մասին տեղեկանք, որը ստացել է ուղևորությունից ոչ շուտ, քան 96 ժամ առաջ: