|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վանի Չալդըրան շրջանում արդեն 8 օր է` չեն կարողանում հայտնաբերել կորած անչափահաս աղջիկների:
Ըստ Hurriyet-ի՝ ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ անչափահասների ընտանիքները երեկ են այդ մասին հայտնել ոստիկանությանը:
Վանից մոտ 110 կմ հեռու` Իրանի սահմանին գտնվող Չալդըրան շրջանում Հաֆիզե Հաթուն Անատոլիայի քոլեջում սովորող 4 անչափահասները (15-18 տարիքային սահմաններում) ուսանողական տնից հեռացել են՝ տեղեկացնելով պատասխանատուներին: Գիշերվա ժամերին, երբ աղջիկները չեն վերադարձել, ուսանողական տան աշխատակիցներն այդ մասին տեղեկացրել են նրանց ընտանիքներին, ովքեր իրենց միջոցներով փորձել են գտնել նրանց, սակայն, չհասնելով արդյունքի, դիմել են ոստիկանության:
Վանում աղջիկներին գտնելու ուղղությամբ մեծածավալ գործողություն է սկսվել: