Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԽՄԿ-ի թիմերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են որոնողական աշխատանքները՝ գտնելու այն մարդկանց, որոնք Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեռ մնացել են այնտեղ։ Կատարվող աշխատանքների մասին հրապարակվել է զեկույց, ըստ որի՝ այնտեղ մնացած հայերի թիվը շատ քիչ է, գրում է «Փաստինֆո»-ն։
«Քիչ թվով մարդիկ են մնում իրենց տներում՝ կա՛մ ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք կարիք ունեն բժշկական օգնության, սննդի և ջրի: Մյուսները օգնություն են խնդրում՝ հարազատների հետ կապ հաստատելու կամ փոխադրամիջոց՝ անվտանգ մեկնելու համար»,- հայտնում է ԿԽՄԿ-ն նշելով, որ նաեւ իրականացրել են մահացած անձանց տեղափոխությունը՝ դիահերձարաններ։
«Ունենալու ենք ձմեռ է։ Ես անձնական փորձից գիտեմ, որ այստեղ ձմեռները շատ դաժան են», - ասել էէ ԿԽՄԿ-ի հետ փորձագետ Քրիս Փուլը:
Նշվում է, որ ԿԽՄԿ-ի թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, ովքեր մնում են իրենց տներում, և դեռ նոր բնակիչների են հայտնաբերում։
Տները, խանութներն ու գրասենյակները մնացել են լքված, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ ու կատուներ։
«Վերջերս հանդիպեցինք մի տղամարդու, ով ապրում էր առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում: Մյուսները երախտապարտ են հաց ու ջուր ստանալու կամ ԿԽՄԿ-ի հեռախոսներից օգտվելու համար, որպեսզի փորձեն կապ հաստատել ընտանիքի կամ ընկերների հետ»,- նշվում է զեկույցում:
ԿԽՄԿ-ի թիմին մոտեցել մի տղամարդ, ով իր 92-ամյա հոր հետ ապրում է շատ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չէր, որ այդքան մարդ լքել է շրջանը, քանի որ մի քանի շաբաթ է հոսանք չի եղել չի ունեցել հեռուստացուցի կամ ռադիոյի հասանելիություն։
«Հեռվից տեսա, որ ժամանել եք։ Գնում էի ջուր հավաքելու և տեսա, որ դուք այնտեղ եք»,- ԿԽՄԿ թիմի հետ զրույցում ասել է Ահարոն Ղազարյանը։
«Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր մարդ է։ Փառք Աստծո, որ եկաք, մենք տեսանք ձեզ, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին»: