Գործարար, «Մանթաշով» գործարարների միության անդամ Վահրամ Միրաքյանը գրում է.
«Մի քանի օր առաջ որոշեցինք
Mantashov Entrepreneurs Union-ից դուրս էլ դրամահավաք անել, մինչ այդ մենակ Մանթաշովի կազմով էինք անում: Էս անգամ մոտավոր կեսը մանթաշովականները հավաքեցին, մնացածն էլ մեր ընկերներն ու ծանոթները: Մոտ 300 հազար դոլարի խնդիր ենք լուծելու: Հիմա մոտենում ենք 300-ին, բայց արդեն սկսել ենք գնումներ անել:
Չէի ցանկանա բաց, մանրամասն նկարագրել, թե ինչ ենք գնել, բայց ասեմ, որ շատ կոնկրետ խնդիրներ լուծելու համար տեխնոլոգիաներ են: Երեկ գիշեր արդեն առաջին խմբաքանակը հասցրեցինք հասցեատիրոջը` զորամաս:
Մանթաշովում խումբ ենք ստեղծել, որը զբաղվում է անհրաժեշտ գույք գտնելով ու գնումներով: Ֆենոմենալ արագությամբ աշխարհի տարբեր ծայրերից անհրաժեշտ տեխնիկան հայտնաբերում ու հասցնում ենք դիրքեր:
Երեկվա գնումները շատ բան չեմ դնի, բայց գումար տվողներից ով հետաքրքրվում է, գրեք, կուղարկենք հաշվետվություն:
Ով որոշի մասնակցել հանգանակությանը, + դրեք, կուղարկեմ տվյալները»: