|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին այսօր` ապրիլի 15-ին, հատուկ կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացրել է կորոնավիրուսը 5 վայրկյանում հայտնաբերող ու ախտորոշող նոր սարք. տեղեկացնում է yerkir.am-ը` IRNA գործակալությանը հղումով:
Ըստ գեներալի` այդ նվաճումը եզակի է, սարքը մշակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի մասնագետների կողմից:
Սարքը մագնիսական դաշտ է ստեղծում և կարող է ցույց տալ «վարակված կետերը 100 մետր շառավղով»: Գեներալ Սալամին հավելել է, որ իրանցի գիտնականների մշակումը հնարավորություն կտա մարդկանց թեստավորումն իրականացնելու հեռավորության վրա: Սարքն, ըստ նրա, արդեն փորձարկվել է երկրի տարբեր հիվանդանոցներում և ցուցադրել 80 տոկոսանոց արդյունավետություն: