|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թերթի տեղեկություններով` ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, որը ծեծել է իր աշխատակիցներից մեկին, հիմա որոշել է ընդլայնել իր բիզնեսը: Բանն այն է, որ օրերս Միհրանը հանդիպել է Դուբայից ժամանած ինչ-որ մեծահարուստների, որոնց հետ գործնական զրույցի է բռնվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի օբյեկտում` «Հարսնաքարում»:
Ըստ թերթի` Քեթրինի Միհրանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել` Երեւանում բացել «մարկետների» նոր ցանց, որտեղ պետք է վաճառվեն բացառապես արեւադարձային մրգեր:
Նկատենք, որ ԴԱՀԿ ծառայության պետը վաղուց է զբաղվում արեւադարձային մրգերի ներկրմամբ: Վերջինիս պատկանող արեւադարձային մրգերի մասնագիտացած «բուտկեքը» գտնվում են Երվանդ Քոչարի փողոցում: Հիմա ԴԱՀԿ ծառայության պետը որոշել է ընդլայնել իր բիզնեսը` «ումից եմ վատ տղա» կարգախոսի ներքո: