Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 441.92 |
RUB | ⚊ | ₽ 4.7305 |
GBP | ⚊ | £ 519.38 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Իրանի Հորմոզգանի հարավային նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 46-ի: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Ըստ նահանգի ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ևս 1072 մարդ վիրավորվել է, որոնցից 138-ը դեռ գտնվում են հիվանդանոցում։
Հիշեցնենք՝ պայթյունը որոտացել է ապրիլի 26-ին, Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում, որն Իրանի ամենախոշոր կոնտեյներային հանգույցն է։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կմ հեռավորության վրա, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։