կարևոր
997 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-29 09:46
Աշխարհ

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի

Բանդար Աբաս քաղաքի Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի։ Այս մասին, Fars-ի փոխանցմամբ, հայտարարել է նահանգապետին կից արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մեհրդադ Հասան-զադեն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է 65 մարդ, տուժել է առնվազն 1,2 հազար մարդ: «Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի»,-ասել է Հասան-զադեն:

Հիշեցնենք՝ պայթյունը որոտացել է ապրիլի 26-ին, Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում, որն Իրանի ամենախոշոր կոնտեյներային հանգույցն է։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կմ հեռավորության վրա, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։