կարևոր
406 դիտում, 32 րոպե առաջ - 2026-11-19 22:25
Տարածաշրջան

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

Թբիլիսիի ծայրամասում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս երեք մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։

Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Պոնիչալա թաղամասի բնակելի շենքերից մեկում։

«Հայտնաբերվել են երկու կնոջ և մեկ երեխայի դիեր։ Ընթանում են ևս երեք մարդու որոնողական աշխատանքները», - ասել է Մգեբրիշվիլին։

Փրկարարները դեպքի վայրում շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Այդ նպատակով ներգրավվել են համապատասխան ստորաբաժանումներ և մասնագիտացված տեխնիկա։