|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոլորակի վրա ամենամեծ «աղբակղզին» իր չափերով համեմատելի է Ֆրանսիայի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ժակ Իվ Կուստոյի թոռը, օվկիանոսի հետազոտող եւ պաշտպան Ֆիլիպ Կուստոն եւ նրա կինը՝ Աշլան Բրոկը:
«Մենք հինգ հսկայական «աղբակղզիներ» ունենք օվկիանոսի մեջտեղում: Դրանք գոյացել են օվկիանոսային հոսանքների առանձնահատկությունների պատճառով: Այնտեղ պլաստիկե իրեր են ընկնում աշխարհի բոլոր կետերից:
Ամենամեծ «աղբակղզին» գտնվում է Խաղաղ օվկիանոսում: Չափերով նա ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի Տեխասի նահանգը, մակերեսով հավասար է Ֆրանսիային»,-ասել է Բրոքը:
Ինչպես հավելել է Կուստոն, հիմնականում աղբակղզիները բաղկացած են պլաստիկե իրերից, որոնք օվկիանոս են ընկնում գետերից:
EarthEcho International բնապահպանական ֆոնդը, որի հիմնադիրը Ֆիլիպ Կուստոն է, ամբողջ աշխարհից երիտասարդների է ներգրավում պլաստիկե աղտոտումից գետերի մաքրման գործին: