Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը հայտարարել է Հնդկական օվկիանոսում փետրվարի կեսերին ռազմածովային զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին:
«Հաջորդ բազմակողմ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսում 2021 թվականի փետրվարի կեսերին: Դրանց ընթացքում նաև նախատեսվում է մշակել համագործակցություն որոնողափրկարարական աշխատանքներում և նավարկության անվտանգությունն ապահովող միջոցառումներ»,- ասել է դեսպանը ՌԻԱ «Նովոստի»-ի տված հարցազրույցում՝ պատասխանելով 2019 թ.-ին արդեն եղած եռակողմ զորավարժությունների կրկնությունը մեկնաբանելու խնդրանքին։
Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի «Ծովային անվտանգության գոտի» կոչվող ռազմածովային զորավարժություններն անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին, որի արդյունքում իրանցի զինվորականները համոզմունք էին հայտնել, որ զորավարժությունները կշարունակվեն։