|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Անտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«2026 թվականին Անտարկտիդայի օզոնային խոռոչը դարձել է արբանյակային դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենախոշորներից մեկը՝ NASA-ի և NOAA-ի չափումների 48-ամյա շարքում զբաղեցնելով յոթերորդ տեղը։
Սեզոնային առավելագույնի ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 13-ը, վերջինիս միջին մակերեսը կազմել է շուրջ 25 մլն կմ²։ Առավելագույն մակերեսը գրանցվել է սեպտեմբերի 18-ին՝ 27,1 մլն կմ²։
Հիմնական պատճառներից մեկը եղել է անտարկտիկական անսովոր խոր և կայուն բևեռային մրրիկը։ Մոլորակային մթնոլորտային ալիքները, որոնք սովորաբար թուլացնում են այն, օգոստոսին և սեպտեմբերին չափազանց թույլ են եղել։ Արդյունքում սառը օդն ավելի երկար է պահպանվել Անտարկտիդայի վերևում՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով օզոնի քիմիական քայքայման համար։
Խոր և ցուրտ բևեռային մրրիկը նպաստում է բևեռային ստրատոսֆերային՝ սադափափայլ ամպերի ձևավորմանը։ Այդ ամպերի մասնիկների մակերևույթին տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ՝ մարդու գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետված քլորի և բրոմի միացությունների մասնակցությամբ։ Երբ գարնանը վերադառնում է արևի լույսը, այդ տարրերի ակտիվ ձևերը սկսում են ինտենսիվորեն քայքայել օզոնը», - գրել է նա։