Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանում Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկած քարոզարշավի ժամանակ հավաքվածներին ասաց, թե ինչու պիտի ընտրեն Դաշնակցությանը: Առաջին՝ Դաշնակցությունն ունի հստակ ծրագիր՝ սոցիալ-տնտեսականից մինչև ազգի պահպանում, որը հիմնված է հստակ արժեհամակարգի վրա:
«Ցույց տվեք գոնե 2 կուսակցություն, որ բավարարում են այս չափանիշին: Չեք գտնի, իզուր մի' փնտրեք: Կուսակցությունները ստեղծվել են անձի շուրջ և չեն տեսնում ՀՀ-ի զարգացման ապագան: Երկրորդ՝ ՀՅԴ-ն անձի շուրջ հավաքված կուսակցություն չէ, այլ գաղափարի շուրջ է հավաքված և պատասխանատվություն կրող է: Եվ երրորդ՝ Դաշնակցությունը ժողովրդի ծոցից, ազգի տառապանքից դուրս եկած կուսակցություն է: Այն ժողովրդի կուսակցությունն է, այլասերվածության և հայ ավանդական ընտանիքը քանդող երևույթների դեմ պայքարող կուսակցություն: Եվ վերջապես՝ Դաշնակցությունը յուրաքանչյուր հայն է: Վստահությունը Դաշնակցության նկատմամբ վստահություն է մեր հզոր երկրի, արժանապատիվ հայի նկատմամբ»,- ասաց Մինասյանը:
Նա շեշտեց, որ բաց տեքստով ասելու են, թե ինչ են արել երկրում արյունահեղությունները կանխելու համար՝ 90-ականներից մինչև վերջին օրերը: «Մենք բաց տեսքով կասենք, թե ինչ է արել Դաշնակցությունը, որ հայը հայի դեմ դուրս չգա, որ նոր Մարտի 1 չլինի»,- նշեց ՀՅԴ անդամը: