|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։
«Արդեն 4 օր է, ինչ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի պատճառով ավելի քան 150 մարդ մահացել է»,- ասվում է հայտարարության մեջ։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում։ Զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորների թիվը հասնում է մինչև մի քանի հազարի, հիվանդանոցները մարդաշատ են։