կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 22:15
Քաղաքական

Իսրայելը հերքում է իր կապը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ

Իսրայելը հերքում է իր կապը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ

Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ: Այս մասին հայտնում է Times of Israel լրատվամիջոցը:

Իսրայելի Կնեսետի հեռուստաալիքն էլ, հղում անելով պետական աղբյուրի վրա, հայտնել է, որ Իսրայելը կապ չունի Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետ: Ավելի վաղ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի բանակը չի մեկնաբանել Բեյրութի նավահանգստին հրթիռային հարված հասցնելու մասին լուրերը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Լիբանանի ԱՆ նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: 

Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:

Reuters գործակալությունը, հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրներին, հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո առնվազն 10 դի է տեղափոխվել հիվանդանոցներ: