|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին: Ավինյանը ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին։ Զորակցությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը»,- գրել է փոխվարչապետը։