|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսպես կոչված` Սիրիական ազատ բանակի բարձրաստիճան ներկայացուցիչ Բասամ ա Դադը հայտարարել է, որ Բեյրութի` «Հըզբոլլահի» կողմնակիցներով բնակեցված թաղամասում իրականացված պայթյունը սիրիացի ապստամբների ձեռքի գործն է: Ըստ նրա` դրա նպատակը «Հըզբոլլահի» բարձրագույն շրջապատին, ներառյալ` դրա առաջնորդ Հասան Նասրալային հարված հասցնելն էր». տեղեկացնում է mignews.com-ը:
Լիբանանի ներքին գործերի նախարար Մարվան Շարբելը պայթյունն իրականացնողներին մեղադրել է երկրում հակամարտություն բորբոքելու փորձի մեջ: «Պայթյունը քստմնելի գործողություն է, Լիբանանը ոչնչացնելու եւ սուննիների ու շիաների միջեւ քաղաքացիական պատերազմ սկսելու փորձ»,- հայտարարել է Շարբելը: