|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Թշնամին գործում է առանց իր իսկական մտադրությունները թաքցնելու։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ցանկանում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը բարելավել ոչ թե ՀԱՅԱՀԱՎԱՔՈՎ՝ սպիտակ ջարդին զոհ գնացող սփյուռքահայերին հայրենիք բերելով, այլ «Իսպանիայի արաբներին, ասորիներին և այլ ազգերին» մեր երկիր լցնելով։
Մեջբերում Սինանյանից. «Պետք է մտածել այն մասին, որպեսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնա. խոսքն Իսպանիայի արաբների, ասորիների եւ այլ ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում եւ կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում: Այսպիսով կարելի է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, եւ դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ մենք Հայաստանը կդարձնենք մի երկիր որը գրավիչ է ոչ միայն հայերի համար» (https://news.am/arm/news/595773.html…)։
Սինանյանն «այլ ազգերի» մեջ հաստատ նկատի ունի նաև Հնդկաստանի, Բանգլադեշի, Պակիստանի, Ֆիլիպինների տարբեր ցեղախմբերի ներմուծումը Հայաստան՝ մի ծրագիր, որն արդեն գործի է դրված։ Հիմա սրանց ուզում են համալրել «Իսպանիայի արաբներով, ասորիներով» և անհայտ ուրիշներով։ Չգիտեինք, որ հայկական Սփյուռքը ներառում է նաև այդ օտար ժողովուրդներին։
Շնորհակալություն հայտնենք Սինանյանին փաշինյանական խունտայի ազգակործան նպատակներն անթաքույց արտահայտելու համար։ Խոսքն այժմ հայ ժողովրդինն է։
Հ.Գ. Նույն դավադրության մասին նախազգուշացրել եմ դեռևս մեկուկես տարի առաջ՝ «СНАЧАЛА ВЕРНИТЕ НА РОДИНУ АРМЯН» https://www.golosarmenii.am/…/snachala-vernite-na-rodinu-ar…