կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-12 17:36
Աշխարհ

Նեթանյահուն Twitter-ից հեռացրել է Թրամփի հետ համատեղ լուսանկարը

Նեթանյահուն Twitter-ից հեռացրել է Թրամփի հետ համատեղ լուսանկարը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ջնջել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ լուսանկարը, որը նա երկար ժամանակ տեղադրել էր թվիթերյան իր էջի շապիկին. հայտնում է Reuters–ը։

Պարբերականը նշում է, որ երկար ժամանակ Իսրայելի առաջնորդի պաշտոնական օգտահաշվում կար Միացյալ Նահանգների նախագահի հետ լուսանկար՝ որպես քաղաքական գործիչների բարեկամության խորհրդանիշ: Հրեական Հանուկա տոնի ժամանակ լուսանկարը փոխարինվել էր թեմատիկ պատկերով: Արձակուրդից հետո Նեթանյահուն կրկին համատեղ լուսանկար էր տեղադրել Թրամփի հետ, բայց՝ ԱՄԷ-ի և Բահրեյնի արտգործնախարարների ընկերակցությամբ: Երեքշաբթի առավոտյան Թրամփը կրկին անհետացել է Իսրայելի վարչապետի էջից. Նեթանյահուի պաշտոնական հաշվի շապիկին այժմ լուսանկար է, որում քաղաքական գործիչը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ:

Հաղորդվում է, որ Նեթանյահուի էջում բացատրություն չկա Twitter-ի իր հաշվից Թրամփի հետ լուսանկարի անհետացման մասին: Գործակալությունն այս քայլը կապում է Նեթանյահուի`երբեմնի ամենամոտ դաշնակցից հեռանալու փորձի հետ, որին իմպիչմենթ է սպառնում անցյալ շաբաթ Կապիտոլիումում անկարգությունների պատճառով: