|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Լիբանանի նախագահ Միշել Աունը դեմ է արտահայտվել Բեյրութի նավահանգստում հուժկու կրկնակի պայթյունի պատճառները հետաքննելու համար միջազգային հանձնաժողովի ստեղծմանը. այս մասին նա հայտարարել է օգոստոսի 18-ին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Մեր սահմանադրությունը պահանջում է, որ մեր դատական համակարգը ինքնուրույն հետաքննի ներքին խնդիրները», - ասել է Աունը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այս հանգամանքը չի բացառում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից քննիչների ներկայությունը, որոնք ներկայումս օգնում են լիբանանյան ոստիկանությանը պայթյունի քննության հարցում:
Լիբանանի նախագահը, խոսելով պայթյունի պատճառների մասին, կրկնել է, որ այս պահի դրությամբ բոլոր վարկածներն ընդունելի են, չնայած այն հանգամանքին, որ ամենայն հավանականությամբ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:
Բացի այդ, Աունը հայտարարել է, որ կտրականապես մերժում է այն վարկածը, որ պայթյունը ենթադրաբար որոտացել է «Հեզբոլլահի» զենքի պահեստում և որ դա է եղել ամոնիումի նիտրատի ավելի մեծ պայթյունի պատճառ:
«Դա անհնար է: Բայց նման բարդ իրադարձությունները բոցավառում են հոգիներն ու երևակայությունը: Մենք գիտենք, որ Հըզբոլահը նավահանգստում զենքի պահեստ չունի: Այնուամենայնիվ, այս վարկածը նույնպես կուսումնասիրվի », - ասել է Լիբանանի նախագահը: