|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այս գիշեր շատ անհասկանալի գործողություններ էին կատարվել «Լիդիան»-ի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում լայվով ասել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Ջերմուկցիները պնդում են, որ այդ գործողությունները եղել են ապօրինի: Գիտեմ, որ Ջերմուկի ճնշող մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը եւ այսօր բազմաթիվ ջերմուկցիներ ավտոերթով մեկնեցին Ամուլսարի հանքի մերձակա տարածք»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ինքը իրավաբանական օգնություն է ցուցաբերել այսօր բերման ենթարկված Վահագն Վարագյանին եւ Ռաֆայել Հովհաննիսյանին: