կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 14:05
Հասարակություն

Կասկած չկա` այդ դեպքերը Ցեղասպանություն էին. բրիտանացի իրավապաշտպան

Կասկած չկա` այդ դեպքերը Ցեղասպանություն էին. բրիտանացի իրավապաշտպան

Աշխարհահռչակ բրիտանացի իրավապաշտպան, ակադեմիկոս Ջեֆրի Ռոբերտսոնն այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նախ հիշեցրեց Հիտլերի հայտնի խոսքերը, թե` ով պիտի որոշ ժամանակ անց հիշի Հայոց ցեղասպանության մասին:

 

«Այս շաբաթ աշխարհը հիշում է հայերի սպանդը, ու դրա անվանումը, որով այսօր մենք որակում ենք զանգվածային սպանությունները, որ կատարվել են ռասայական ու կրոնական խտրականությունների հիման վրա, ցեղասպանություն է: Կասկած չկա, որ այդ դեպքերը ցեղասպանություն էին. ժողովրդի կեսին ոչնչացրին, սպանեցին կարողունակ տղամարդկանց, կանանց և երեխաներին ուղարկեցին անապատ՝ առանց ուտելիքի, բժշկական միջոցների` հաստատ իմանալով, որ նրանց մեծ մասը կմահանա»:

 

Ռոբերտսոնը նշեց, որ այսօր Երևանում ուսումնասիրելու են որոշ հետևանքներ՝ 1915-ի դեպքերը ցեղասպանություն որակելու համար, խոսելու են այն մասին, թե ինչպես այդ ժամանակ մահացածների ճակատագրերը կարող են օժանդակել, որ կանխարգելվեն ապագա ցեղասպանությունները:

 

Նա «շեղող» անվանեց Թուրքիայի քայլը՝ ապրիլի 24-ին կազմակերպել Գալիպոլիի միջոցառումները: «Նրանք ողբում են բրիտանացի, ավստրիացի և այլ զինվորականների մահը, և դա աշխարհիկ միջոցառում է: Իմ երկու քեռիները բրիտանական նավում խորտակվեցին, երբ սպասում էին, որ ներխուժեն Գալիպոլի, սպանվեցին թուրքերի կողմից, բայց տարբերությունն իմ բարեկամների, որ սպանվեցին Գալիպոլիում, և թուրքերի կողմից սպանված հայերի, մեծ է: Գալիպոլիում սգում ենք շատ մարդկանց մահը, իմ բարեկամներինը` ևս, բայց նրանք իրենց կամքով գնացին ու սպանվեցին թուրքերի կողմից, իսկ հայերը սպանվեցին այլ կերպ»,- բացատրեց բանախոսը:

 

Եզրափակելով` նա նշեց. «Դա ողբերգություն չէր, դա հանցագործություն էր, միջազգային հանցագործություն»: