Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բարգատյանը պարզաբանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մտադրության պատճառը՝ մասնավորապես նշելով, որ տևական ժամանակ իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումների բովանդակությունից: Բարգատյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Պատգամավորը նախ հիշեցրել է, որ հուլիսի 23-ին դիմել է ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ գործելու է անկախ պատգամավորի կարգավիճակով:
«Դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից, և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել եմ իմ անհամաձայնությունն ու առարկությունները: Նոր Հայաստանի հայտարարած արժեքների հաստատման համար տասնյակ տարիներ պայքարել եմ և պայքարելու եմ: Հզոր պետականության, առանց բռնության հասարակության, մարդու իրավունքների գերակա արժեքներն այն նպատակադրումներն են, որոնք ինձ ուղեկցել և ուղեկցելու են միշտ: Քաղաքական միավորներն անցողիկ են, պետությունն է հավերժ: Իմ գործունեությունն ուղղված է եղել և այսուհետ առավելապես միտված է լինելու հայոց պետականության հզորացմանը»,-գրել է Բագրատյանը:
Պատգամավորը նաև նշել է՝ համոզված է, որ բոլոր քաղաքական միավորներն առնվազն այս մոտեցումներն ընդունում են, սակայն դրանց հասնելու ճանապարհները տարբեր են: Նրա խոսքով՝ այստեղ է, որ իր պատկերացումները տարբերվում են ԲՀԿ-ի ուղենիշներից:
«Մանդատը վայր դնելու մասին. ՀՀ սամանադրության 94 հոդվածի համաձայն՝ Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:
Հստակ գրված է՝ ամբողջ ժողովրդին, ոչ թե որևէ քաղաքական միավորի»,-գրել է Բագրատյանը:
Անդրադառնալով պատգամավորության ընթացքում իր կատարած աշխատանքին՝ նա հիշեցրել է, որ parliamentmonitoring կայքում արձանագրված են իր աշխատանքի ակտվության ցուցանիշները: «132 պատգամավորների թվում ամենաշատ ելույթներ բաժնում 2-րդ հորիզոնականն եմ զբաղեցնում՝ 196 ելույթներ և հարցեր. 19 օրենսդրական նախաձեռնություն և այլն: Խնդրում եմ անհամեստություն չդիտարկել, սակայն այս թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իմ իրավունքը»,-նշել է Բագրատյանը:
Պատգամավորը շեշտել է, որ նոր կարգավիճակում կրկնապատկելու է իր եռանդը, և իր գիտելիքն ու փորձը ծառայեցնելու է իմ հրաշալի հայրենիքի հզորացմանը, պետականության ամրապնդմանը,հայ ժողովրդի լավագույն շահի սպասարկմանը:
Բագրատյանը նաև շնորհակալություն է հայտնել ԲՀԿ իր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: