կարևոր
4966 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 17:30
Քաղաքական

ՀՀ այս իշխանությունը դատարկում է Հայաստանը հայկական բովանդակությունից. Իշխան Սաղաթելյան

«Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որպեսզի կառավարեն մեր ապագան»: Այս մասին Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Դուք ապացուցում եք, որ սեփական շահերը ճիշտ ձևակերպողը ոչ միայն մենակ չի մնում միջազգային ասպարեզում, այլ կարողանում է անգամ ամենաանսպասելի տեղերոմ գտնել դաշնակիցներ: Հայրենիքում ապրող հայը Հայ դատի գրասենյակների գործունեությունը նույնականացնում է հայկական շահերի պաշտպանության հետ»,- նշեց նա:

Նշենք, որ Արցախի հայաթափումով և Հայաստանի Հանրապետության շուրջ օրըստօրե լարվող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղությունների քննարկման և համադրման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բյուրոն հրավիրել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով։ Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին հիմնական մարտահրավերների քննարկումն է, դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։

Խորհրդաժողովին մասնակցում են  ավելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։

Մանրամասն՝ տեսանյութում։