կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-07 12:55
Քաղաքական

Եթե ապրիլից հետո փոփոխություններ չլինեն, ցանկացած իշխանություն երեք կողմից պրեսի կենթարկվի. Սերգեյ Բագրատյան

Եթե ապրիլից հետո փոփոխություններ չլինեն, ցանկացած իշխանություն երեք կողմից պրեսի կենթարկվի. Սերգեյ Բագրատյան

Մամուլում անձնավորված երևույթ է դիտարկվում «Ծառուկյան» դաշինքի կողմից կառավարության քննադատումը. լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` անդրադառնալով հարցին`վարչապետի դեմ այսօր շատ է խոսում «Ծառուկյան» դաշինքը, հնարավո՞ր է հանդես գան ապագա վարչապետին անվստահություն հայտնելու քայլով:

«Կարծեմ` տեսել եք, որ 2007 թվականից կառավարության գործունեության վրա «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ուշադրություն են դարձնում և հատկապես քննադատելի է կառավարության գործունեությունը: Այսինքն` ինչպե՞ս կարող ես գործադիր իշխանությանը չքննադատել, երբ որ երկրում խաղի կանոններ թելադրողը գործադիր իշխանությունն է, այլ քայլերն ուղղել մի տեղ, որտեղ կարող են ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ձեր հարցերն ուղղված են գործադիրին»,- ասաց նա:

Պատգամավորը հայտարարեց, որ վարչապետի քննադատությունը կարող է լինել նաև ապրիլից հետո, եթե այս գործելաոճը շարունակվի: «Կարծում եմ` շատ արագ փոփոխություններ են լինելու ապրիլից հետո, ու վստահ եմ, որ այլևս հնարավոր չի լինելու այս համակարգով շարժվել: Մենք ընդամենը մեկ ամիս հետո անընդհատ, շարունակական փոփոխություններ ենք տեսնելու, մինչև տարեվերջ այլ համակարգ ենք ունենալու: Եթե այդպես չլինի, իշխանությունը չի դիմանա ո'չ արտաքին ճնշումներին, ո'չ այս պատերազմական իրավիճակում հակառակորդի հետ մրցելու հնարավորություններին, ո'չ ժողովրդի հանրային պահանջներին»,- ասաց նա` բացատրելով, որ երեք կողմից ճնշման կենթարկվի ցանկացած իշխանություն, որն ապրիլից հետո չի գնա արագ փոփոխությունների, այդ թվում` նաև կոռուպցիայի ոլորտում: