|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ ՔՊ-ն, մասնակցելով որպես երրորդ անձ, չի ներկայացրել դիրքորոշում, որ տեղի է ունեցել այնպիսի ընտրական հանցագործություններ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Հերթական անգամ քաղաքական գնահատականներ և իրականություն, քաղաքական գնահատական և իրական դատողություն՝ հակադրության մեջ են այս քաղաքական ուժի դեպքում։ Խոսքն ընտրակաշառքների և այլ երևույթների մասին է։ Այն, որ իրենց կողմից ընտրախախտումներ իրականացվել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա՝ փաստ է։
«Մենք ՔՊ-ից տարբերվում ենք նաև նրանով, որ ՍԴ ինստիտուտը պետք է հարգել՝ անկախ բովանդակությունից, գոնե ձևական մասը պետք է հարգել։
Իրենք արդեն պաշտոններից են խոսում այն պայմաններում, երբ ՍԴ-ն կարող է նոր ընտրությունների հիմքը լինել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ արդեն 3-րդ օրն է Սահմանադրական դատարանը քննում է խորհրդարանական ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։