կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 11:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց․ Վանեցյան

Ինձ ԱԱԾ կանչել են մի անհեթեթ գործի շրջանակում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության։

Նա նշեց, որ որևէ կարգավիճակ չունի և նյութերի նախապատրաստման շրջանակում հրավիրվել է բացատրություն տալու։

«Որևէ պարտավորություն չունեի գալու, բայց, հարգելով  ինստիտուտը, այցելել եմ ու հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Վանեցյանը վստահեցրեց, որ հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործն է։

«Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանությունները փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը։ Այն մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որևէ մեկը չի հաստատվել։ Ինչպես դրանք, այնպես էլ  այս մեղադրանքը, իմ կարծիքով հօդս են ցնդել»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը սեղմ ներկայացրեց՝ ինչ գործ է․ 2018թ-ին ԱԱԾ-ում աշխատանքի է վերականգնվել ծառայության նախկին աշխատակիցներից մեկը, ով, ԱԱԾ մեկնաբանությամբ, իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու։

«Բայց երևի օրենքի ընթերցման կամ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն, ոչ թե քննիչներն ու ԱԱԾ աշխատակիցները, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև ԱԱԾ գործող տնօրենը։ Եթե օրենքը կարդային մինչև վերջ, կտեսնեին՝ որևէ խախտում տեղի չի ունեցել»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իր նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իր ակտիվ քաղաքական գործունեությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․