կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 18:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանից բացատրություն չվերցնելը անհասկանալի է․ Արթուր Մանուկյան

Խիստ անհասկանալի է Ալեն Սիմոնյանից բացատրություն չվերցնելը ԱԺ-ում օգոստոսի 24-ին պատգամավորների հանդեպ անվտանգության աշխատակիցների բռնության մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի փաստաբան Արթուր Մանուկյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է պատգամավորների բողոքի քննությունը։

«ԱԺ երկու պատգամավոր հանցագործության մասին հաղորդում են տվել, որոնցում հստակ հանցագործության մասին տվյաներ են ներկայացրել և դատաբժշկական փորձաքննությամբ հաստատված փաստեր ներակայացրել, սակայն քննչական մարմինը մերժել է քթրեական գործ հարուցել՝ հղում կատարելով մյուս կողմի բացատրությունների վրա, որոնք, բնականաբար, հերքել էին հանցագործության կատարումը։ Քրեական գործի հարուցման հիմք ակնհայտորեն կար»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որի ցուցումով, ըստ բողոքի, սկսվել էր բռնությունը, անհասկանալի է պատգամավորների բողոքի օրինակը չուղարկելը քննչական մարմնի կողմից, նրա գործողությունները արդարացնելը, դատական նիստին էլ պնդելը, որ կարիք չկա անհանգսացնել Ալեն Սիմոնյանին։

Նշենք, որ դատարանն այսօրվա նիստում որոշեց տվյալ բողոքին առնչվող անձանց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԱԾ ՊՊԾ պետ Ս․ Հովհաննիսյանին ծանուցել գործի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․