Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական իշխանություջնների կողմից կալանավորվեց մեր գործընկեր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, դատավորի վարքագիծը պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հակաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով պրոֆեսոր Չարչյանի կալանավորմանը։
«Մեր զորակցությունն ենք հայտնում ապօրինի հետապնդման մեջ գտնվող մեր գործընկերներին և ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը, բոլոր խմբակցություններին առաջարկում ենք հանդես գալ հայտարարությամբ»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել է՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամը։
Մեղադրող դատախազ Ազատ Մարգարյանն էլ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, իսկ Չարչյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված եւ թողնել անփոփոխ։
Մանրամասները դիտեք տեսանյութում