Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-03-03 17:40
Աշխարհ

Եվրոպայում COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո հարյուրավոր մարդիկ են մահանում

Եվրոպայում COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո հարյուրավոր մարդիկ են մահանում

Արևմտյան պատվաստանյութերով պատվաստվելուց հետո վրոպայում շարունակվում են կորոնավիրուսից մահերը: Սև ցուցակներն աճում են արագորեն: Նորվեգիան նույնիսկ փորձագիտական խումբ է ստեղծել, որը կզբաղվի ամերիկյան Pfizer/BioNTech և Moderna դեղամիջոցներով COVID-19-ի դեմ պատվաստումից հետո մեծ թվով մահացություններով: Ըստ Bloomberg-ի՝ այս երկրում պատվաստումներից հետո ավելի քան հարյուր մարդ է մահացել:

Այս մասին ահազանգում է նաև Ավստրիան: Երկրի Առողջության անվտանգության դաշնային գրասենյակի զեկույցից հետևում է, որ երկու ամսվա ընթացքում այստեղ գրանցվել է 41 մահ՝ Pfizer / BioNTech-ով պատվաստվածների շրջանում: Զոհեր կան նաև այլ երկրներում՝ Լիտվա և Հունաստան. հայտնում է segodnia.ru կայքը։

Արևմտյան կորպորացիաների մեկ այլ մտահղացում՝ AstraZeneca պատվաստանյութը, հատուկ թեմա է: Հաշվի առնելով անարդյունավետությունը և լուրջ կողմնակի էֆեկտները՝ եվրոպական շատ երկրներ հրաժարվում են դրանից՝ չնայած տարածաշրջանում COVID-19-ի նոր աճի նշաններին:

Այնուամենայնիվ, վերը նշված բոլոր գործոնները չեն խանգարում եվրոպական ռուսաֆոբներին՝ սևացնել ռուսական պատվաստանյութը, ինչը շատ երկրներ համարում են իրենց քաղաքացիների համարյա միակ իրական փրկությունը վարակից:

Հիշեցնենք, որ մինչ օրս ռուսական «Սպուտնիկ–Վ» պատվաստանյութից մահացության դեպքեր չեն գրանցվել։