Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ Երևանի Տերյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 198,6 քառակուսի մետր մակերեսով շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,0195 հեկտար հողատարածքը, որպես կամավոր գույքային ներդրում, գնահատված արժեքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ներդնելու մասին:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «98 միլիոն դրամ արժեքը ո՞նց եք գնահատել»:
Արման Սահակյանը պատասխանեց, որ դա շուկայական արժեքն է, և դրա մեջ են մտնում ամբողջ շենքը և հողը:
«Բա ամբողջ շենքը մենք ո՞նց ենք վաճառում 500 հազար դոլարով, եթե 200 քառակուսի մետրը մոտ 200 հազար դոլար է կազմում: Ստացվում է, որ էժան են գնահատել ամբողջ շենքը, ի՞նչն է պատճառը»,- հարցրեց վարչապետը: Արման Սահակյանը պատասխան չուներ:
Հովիկ Աբրահամյանն առաջարկեց այդ հարցը մանրամասն քննարկել, որովհետև հիշյալ տարածքից նաև «Հայֆիլմ»-ին ևս պետք է տարածք հատկացվի: